Բաթոյանը տարեցներին և խոցելի խմբերին կոչ է արել տանը մնալ, չայցելել Հայփոստի մասնաճյուղեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հայփոստ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երկրում հայտարարված արտակարգ դրությամբ՝ հորդորում է բոլոր տարեցներին նոր պիտի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չայեցելել Հայփոստի մասնաճյուղեր, ինչպես նաև սոցապահովության տարբեր ծառայություններ։ Այս մասին նախարարը նշել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես շատ եմ կարևորում մեր շահառու հանդիսացող տարեցների և խոցելի խմբերի տանը մնալու հանգամանքը։ Կոչ եմ անում նրանց, որպեսզի խուսափեն Հայփոստի մասնաճյուղեր, սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ այցելելուց, քանի որ իրենց իրավունքների իրացման հարցով որևէ խնդիր և դժվարություն չեն ունենա։ Անհրաժեշտ դիմումների ժամկետների սպառման դեպքում անգամ հաշվի կառնվի արտակարգ դրության հանգամանքը և դիմումների ընթացքը կտրվի այս իրավիճակի ավարտվելուց հետո»,- նշեց Բաթոյանը։

2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է ապրիլի 2-ից: Հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: