Սերժ Սարգսյանը ծաղիկ է խոնարհել ապրիլյանի զոհերի, Անդրանիկ Օզանյանի, սպարապետի շիրիմներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սերժ

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Այդ մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016 թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

ՀՀ երրորդ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: