Երևանում կատուն արգելափակվել էր «Toyota»-ի շարժիչի հատվածում. Փրկարարներ են ժամանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

հասարակական

ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 11:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավիթ փողոցի նրբանցքի թիվ 46 տան մոտակայքում կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատու է արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատվին դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գուրգեն Գ.) շարժիչի հատվածից: