Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն. սահմանվել է մարման ճկուն համակարգ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

վարկ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նաև երկարաձգել է իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։

Ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև,

ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսագումարներ:

Այն հաճախորդները, որոնք ս․թ․ մայիսի 15-ից հետո վերը նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված։

Ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում (վերջին մարում) ավարտվող սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի գրաֆիկները կմնան անփոփոխ, սակայն Բանկին դիմելու դեպքում, ինչպես միշտ կցուցաբերվի անհատական մոտեցում գյուղացիական տնտեսություններում առաջացած խնդիրներին ողջամիտ լուծումներ տալու նպատակով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին: