Արցախի կուսակցությունները և դաշինքներն անհապաղ կոնսենսուսի պետք է գան․ Հայկ Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

Հայկ Քոթանջյան

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը դիմել է Արցախի իշխանությանն ու հանրությանը, ինչպես նաև կուսակցությունների և դաշինքների՝ կոնսենսուսային համաձայնագիր կնքելու կոչով։

Գեներալի խոսքը մեջբերել է «Голос Армении» կայքը, որը ներկայացնում ենք ստորև․  

«2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի օրը և վերջերս Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով՝ պատիվ ունեմ դիմել Արցախի հարգելի իշխանությանը և հանրությանը:

76 000 ընտրողի մասնակցությամբ Արցախում 2020 թվականի մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո երկրում բարձրացել է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Այս պայմաններում արտակարգ դրության հայտարարումն Արցախում դառնում է պարտադիր պայման Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար:

Արցախի ժողովրդի անվտանգության և ղարաբաղյան հասարակության կայունության պահպանման համար նպատակով  շտապ կոնսենսուսային համաձայնագիր է պետք կնքել այն կուսակցությունների և դաշինքների միջև, որոնք մասնակցել են մարտի 31-ի ընտրություններին` որակավորված իրավագետների և քաղաքագետների ներգրավմամբ:

Հարգանքներով, Հայկ Քոթանջյան»: