Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպանը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

Բենիտո

Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Գրեգորիո Գոյո Բենիտոն մահացել է։ Պաշտպանը 73 տարեկան էր։

Նա 1969 թվականից «Ռեալում» 13 մրցաշրջան է անցկացրել և Իսպանիայի վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր է դարձել։

Բենիտոն 420 հանդիպում է անցկացրել «Ռեալում», 22 հանդիպում՝ Իսպանիայի հավաքականում։