Կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետարանի հաշվին կա 856 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

կ

17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 856 մլն 253 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 3239: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ բացել էր գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ 

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։