Ժողովրդի մոտ ոչ ուտելու բան կա, ոչ՝ փող. մի խումբ հայեր մնացել են Մոսկվայի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ռդօդանավակայան

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Սուջյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղեկացնում է, թե ինչպես են մի խումբ հայեր մնացել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

««Մոսկվա, «Դոմոդեդովո»-ի օդանավակայանում նստած ենք հայերով առանց փողի։ Տոմսերն առած է, կեսինը հետ են տվել, թռիչք չկա, ժողովրդի մոտ ոչ ուտելու բան կա, ոչ՝ փող։ Մարդ կա 3 օրից ավելի նստած է։ Մեր կառավարությունն ինչ անենք, որ օգնեն։

Դեսպանատունը ոչ մի բան չգիտի, տեղյակ չէ։ Երևանում որ անձնակազմի ղեկավարներին զանգում ենք՝ բանի տեղ չեն դնում։ Վարչապետին տեղյակ պահեք, անընդհատ ասում են, թե հայերը գան Հայաստան, ու՞ր են իրենց խոստումները։ Եթե օդանավակայանից հանեն դուրս, մնալու ենք դրսում», - նշել է օգտատերը: