ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
ԱՄՆ Օրեգոն նահանգում ամենատարեց հիվանդներից մեկը բուժվել է կորոնավիրուսից,: Այս մասին հաղորդում է տեղական Oregonian հարթակը, փոխանցում է РиаНовости-ն: Ըստ փոխանցող տեղեկությունների՝ վարակվածը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից 104-ամյա Ուիլյամ Լապսչիսն է: Նա նահանգի առաջին բնակիչներից է եղել, որը հիվանդացել էր նոր կորոնավիրուսով: Նրա դուստրը պարբերականին հայտնել է, որ Ուիլյամը կատարյալ առողջ է:
«Նա ամբողջությամբ բուժված է, նա շատ աշխույժ է»,-պարբերականը մեջբերում է Լապսչիսի դստեր խոսքը:
Նշենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհերի թիվն այս պահին գերազանցել է 5,1 հազարը, ընդհանուր առմամբ երկրում վարակվել է ավելի քան 215 հազար մարդ: