Նույնիսկ պանդեմիայի պայմաններում Արցախը եվրոպական չափանիշներով ընտրություն անցկացրեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

«Մեր հակառակորդը նույնիսկ կորոնավիրուսի դեմ համաշխահային պայքարի ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորում է դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները, շարունակում է արկածախնդրությամբ զբաղվել»,- 24News-ի հարցին ի պատասխան, թե Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի՞նչ է փոխվել Ադրբեջանի հռետորաբանության մեջ, ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Խոսելով Արցախում տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից՝ մեր զրուցակիցը նախ շնորհավորեց արցախցիներին՝ ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու առթիվ, ապա նշեց. «Արցախն ապացուցեց, որ նույնիսկ համաշխարհային պանդեմիայի պայմաններում ի վիճակի է եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություն կազմակերպել»:

Մանրամասները՝ տեսանյութում։