Պարենային անվտանգության խնդիր ենք ունենալու վաղ թե ուշ, եթե տնտեսությունը չաշխատի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

«Եթե անգամ սահմանները փակ լինեին, իրավիճակը չէր փոխվելու, կորոնավիրուսը տարածվելու էր աշխարհով մեկ: Տեսաք, որ ԱՄՆ-ին, որն ամենահզոր տնտեսություններից մեկն ունի աշխարհում, անգամ օվկիանոսը չփրկեց»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը վստահ է՝ համավարակի զարգացումը կանխելուն զուգընթաց պետությունը նաև տնտեսությունը պետք է առաջ մղի: «Եթե տնտեսությունը չաշխատի, վաղ թե ուշ, պարենային անվտանգության խնդիր ենք ունենալու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։