ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու դեսպանորդը զրուցել են «Դոմոդեդովո»-ում գտնվող մեր հայրենակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 2, 24News

ագն

Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳ նախարարությունից։

Քաղաքացիների հետ կրկին տեսակապ կհաստատվի ապրիլի 3-ի առավոտյան։

Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները։