Անհրաժեշտ է իրականացնել ռիսկերի նվազեցման միջոցառումներ ու մեխանիզմներ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 2, 24News

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին։ Անհրաժեշտ է իրականացնել ռիսկերի նվազեցման միջոցառումներ ու մեխանիզմներ»,-ասված է Մնացականյանի գրառման մեջ։