Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն իրենց Է դեմ․«Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 3, 24News

ю

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մարդկանց տեղորոշմանն առնչվող վերջին օրինագիծը, որի պատճառով մեկ օրվա մեջ երկու անգամ «Իմ քայլի» պատգամավորները «բերման ենթարկվեցին» խորհրդարան, ահավոր խոր հիասթափություն է առաջացրել առանց այն էլ ներսից ամեն ինչ տեսնող իմքայլականների մեծ մասի մոտ։ 

Նեղ շրջանակում նրանք ամենեւին էլ չեն թաքցնում, որ իշխանությունում ոչ միայն աջ ձեռքը բացարձակ չգիտե, թե ինչ է անում ձախը, այլեւ ահավոր «բարդակ» է, իսկ մուրճի ու սալի արանքում հայտնվում են հենց իրենք` դառնալով ոչ միայն շատ հեռուն գնացող օրենքների դակիչներ, այլեւ քավության նոխազներ:

Վերջիններս շատ լավ հասկանում են, որ այդ օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է, որպեսզի իշխանությունում իմանան` ում հետ են իրենք շփվում, ինչ ինֆորմացիաներ են փոխանցում, այդ թվում եւ արտահոսքեր կազմակերպում:

Դժգոհ են նաեւ սորոսականները, որովհետեւ նրանց զանգերը եւս հայտնվում են տեղորոշման «լույսին ներքո», ինչը ահավոր կախման մեջ է դնելու նիկոլական իշխանությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում