Երեկվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած պացիենտ. առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

առողջ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարակակիրների թվում էլի կան առողջացած քաղաքացիներ:

«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,-գրել է նախարարը:

Նշենք, որ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան 7-րդ դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա: