Չինաստանի Շենչժեն քաղաքում պաշտոնապես արգելվել է շների, կատուների սպանդն ու ուտելը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

շուն

BBC-ն հայտնում է, Շենչժենը դարձել է առաջին քաղաքը Չինաստանում, որտեղ պաշտոնապես արգելվել է շներին և կատուներին սպանելն ու միսը սննդի մեջ օգտագործելը: Օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Հայտնի է, որ ասիական երկրներում ամեն տարի սննդում կիրառելու նպատակով մորթի է ենթարկվում 30 միլիոն շուն: Աղբուրը հիշեցնում է, որ դեռ փետրվարին էր իշխանությունն արգելել երկրում գիշատիչ կենդանիների վաճառքը, մորթն ու այն սննդի մեջ օգտագործելը, քանի որ բազմաթիվ հետազոտություններ փաստել էին, որ կորոնավիրուսը բնակչության շրջանում տարածվել է հենց վայրի կենդանիների միջոցով:

Ըստ աղբյուրի՝ Չինաստանում ոչ բոլորն են շան ու կատվի միս նախընտրում, մինչդեռ բնակչության բացարձակ մեծամասնությունը երբևէ չի էլ փորձել այդ կենդանիների մսի համը, քանի որ շներն ու կատուները համարվում են մարդկանց լավագույն բարեկամները, այդ պատճառով էլ ոչ մի արտասովոր բան չկա հիշյալ որոշման մեջ։ Ընտանի կենդանիներին քաղաքարթւոյան դրսևորում է համարվում:

Տեսանյութեր

Live

Լրահոս