Երեք դատավորի լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

ԲԴԽ

Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թվականի ապրիլի 5-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Վարազդատի Ավետիսյանի լիազորությունները համարվում են դադարեցված։

Նման որոշում է կայացրել այսօր Բարձրագույն դատական խորհուրդը։ 

65 տարին լրանալու կապակցությամբ դադարեցվում են նաեւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Վազգենի Սմբատյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի լիազորությունները՝ համապատասխանաբար ապրիլի 6-ից եւ 8-ից։