Չինաստանը 3 րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցի կորոնավիրուսի զոհերի հիշատակին. Սինխուա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

չինաստան

Չինաստանում ապրիլի 4-ին՝ տեղական ժամանակով 10:00-ին, Չինաստանը երեք րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին: Արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները: Այդ մասին հայտնում է «Սինխուան»:

Նշենք, որ վարակի էպիկենտրոն Չինաստանն այսօր արդեն հաղթահարել է վարակը: Կորոնավիրուսից երկրում մահացե է մոտ 3300 մարդ է մահացել: Վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ավելի քան 81600 է: Այս պահին շարունակում է երկրում վարակակիր մնալ մոտ 2000 մարդ: