Հայաստանի Պատմության թանգարանը ԱՊՀ պատմության լավագույն վիրտուալ թանգարանների տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

հայաստան

«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը կազմել է այցելությունների ու վիրտուալ էքսկուրսիաների, առցանց տուրերի ու ցուցահանդեսների համար Ռուսաստանի և ԱՊՀ պատմության ու մշակույթի լավագույն թանգարանների վարկանիշը: Ըստ պորտալի տվյալների՝ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի թանգարանները ամենահանրահայտ պատմության թանգարաններն են:

Թանգարանների առաջին տասնյակում են.

1. Մոսկվայում՝ Պատմության պետական թանգարանը,

2. Մինսկում՝ Բելառուսի Պատմության ազգային թանգարանը և «Նեսվիժ» ազգային պատմամշակութային թանգարան-արգելոցը,

3. Նուր Սուլթանում՝ Ղազախստանի Ազգային թանգարանը և Ալմաթիիում Ղազախստանի Կենտրոնական պետական թանգարանը,

4. Բաքվում՝ Պատմության ազգային թանգարանը,

5. Երևանում՝ Հայաստանի Պատմության թանգարանը,

6. Տաշքենդում՝ Պատմության պետական թանգարանը,

7. Քիշնյովում՝ Մոլդովայի Պատմության ազգային թանգարանը,

8. Դուշանբեում՝ Տաջիկստանի Ազգային թանգարանը:

Վարկանշային աղնյուսակը կազմել է թանգարաններով վիտուալ տուրերի պահանջարկով և թանգարանների հանրաճանաչության վերլուծության արդյունքներով: