Անկարայում ապրիլի 2-ի գիշերը իրար հաջորդող 3 երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

անկարա

Անկարայի Չուբուք շրջանում ապրիլի 2-ի գիշերը իրարահաջորդ 3 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․8, 3․1 և 2․7 բալ։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ 3․8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը գրանցվել է ժամը 23։23-ին և էպիկենտրոնը գտնվել է 6․97 կմ խորության վրա։

Երկրորդ 3․1 մագնիտուդ ուժ ունեցող երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 23։44, իսկ մյուսը՝ 23։53-ին (2.7 մագնիտուդ ուժգնությամբ)։ 

Երկրաշարժերը զգացվել են նաև Չուբուքին հարակից Չանքըրըի, Քարաբյուքի, Քըրըքքալեի և Քասթամոնուի շրջաններում։