Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջկան եղբայրը տեսակցելու էր գնացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

13-ամյա աղջիկ

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել: Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,- գրել է Դերձյանը: