Սուրեն Պապիկյանը «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրեն է նշանակել Տիգրան Նաղդալյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

սուրեն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020 թ. թիվ 455-Ա հրամանով «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Նաղդալյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: