Պարզվել է, թե ինչպես է համավարակը տարածվել Թուրքիայում . Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

Թուրքիա

Չնայած կորոնավիրուսի տարածումը և ներթափանցումը Թուրքիա կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ համավարակը սփռվել է ողջ երկրով մեկ։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե որտեղից է վարակը ներթափանցել Թուրքիա և ինչպես է տարածվել երկրում։  Գրել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ մահաբեր վարակի տարածման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն այն քաղաքացիները, որոնք վարակված լինելով հանդերձ, անպատասխանատու վարք են դրսևորել և չեն հետևել զգուշացումներին։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակը Թուրքիայի խոշարագույն քաղաքներից Ստամբուլ և Իզմիր է անցել Եվրոպայից։

Երկրի կենտրոնական, արևելյան շրջաններում կորոնավիրուսը տարածվել է Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացություն՝ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիներից, հարավ-արևելյան և արևելյան շրջաններում՝ Իրանից և Իրաքից, միջերկրածովյան  և սևծովյան շրջաններում՝ Եվրոպայից և Թուրքիայի խոշորագույն քաղաքներից։ 

Մասնավորապես Թուրքիայի 5 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում և Քոջաելիում վարակը տարածվել է Եվրոպայից Ստամբուլ վերադարձած քաղաքացիներից։ Իսկ Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներից Անթալիայում վարակն անցել է Իզմիրից և Եվրոպայից, որից հետո էլ տարածվել է հարակից շրջաններում։