Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 2715 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 53.183-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

իրան

Իրանում ապրիլի 3-ի տվյալներով մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.715-ով: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը:

Իրանում վարակվածների ընդհանուր թիվը այժմ 53.183 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 134-ով՝ ընդհանուր թիվը հասցնելով 3 հազար 294-ի:

Նշենք, որ վերջին տվյալներով Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1224-ով՝ ընդհանուր թիվը հասցնելով 17.935-ի: