Մերկելը դուրս է եկել կարանտինից. Reuters

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

մերկել

14 օր կարանտինում անցկացնելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերադարձել է աշխատանքային սովորական ռեժիմի: Այս մասին տեղեկանում է Reuters-ը: Նա դուրս է եկել կարանտինից՝ մի քանի անգամ թեստի բացաասական արդյունք ցույց տալուց հետո:

Հիշեցնենք, որ Մերկելը ինքնամեկուսացել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրա պատվաստումներն իրականացրած բժիշկը կորոնավիրուսով է վարակվել։ Մերկելը տանից էր մասնակցում երկրի կառավարման գործընթացներին, հեռահար կոնֆերանսներ անցկացնում այլ առաջնորդների հետ: