Քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

հակոբ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնալ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Հարգելիներս, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված այս կամ այն գործողությունը քաղաքապետարանից ակնկալելիս խնդրում եմ հաշվի առնել, որ քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով»:

Ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Թոհմինա Վարդանյանը Թբիլիսիից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էր՝ ինչպես են ախտահանվում Վրաստանի մայրաքաղաքի փողոցները, ապա նաև այդ մասով «ամոթանք» տվել Երևանի քաղաքային իշխանությանը: