Վրաստանում շուկաները կփակվեն, եթե ոչ՝ կտուգանվեն. Կալաձե. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

վրաստան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ շուկաների աշխատանքն արգելված է, ու եթե շարունակեն գործել, ապա համապատասխան մարմինների կողմից կտուգանվեն: Այս մասին փոխանցում է «Ալիք Մեդիան»:

Այս թեմային քաղաքի ղեկավարն անդրադարձել է՝ պատասխանելով ագրարային շուկայի մասով՝ լրատվամիջոցների հարցին. «Արգելվել է բոլոր տեսակի շուկաների գործունեությունը, հրաման կա, ու հրապարակվել է՝ ով իրավունք ունի շարունակել աշխատել, ով՝ ոչ: Ստացվում է՝ շուկաներն այդ իրավունքը չունեն», -ասել է Կալաձեն: