Վրաստանում կենտրոնական բանկի դրամարկղի հետ գործ ունեցած 7 աշխատակից COVID-19-ով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

փող

Վրաստանի կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բանկի 7 աշխատակցի մոտ վարակը հաստատվել է: Նրանք եղել են ինքնամեկուսացման մեջ: Այդ մասին հայտնում է «Aliq.ge»-ն:

«Մեկ շաբաթ առաջ ազգային բանկի աշխատակիցներից մեկի մոտ նկատվել են COVID-19-ին հատուկ նախանշաններ, այդ մասին տեղեկացվել են հատուկ մարմինները: Բանկն ապահովել է տվյալ աշխատակցի և նրա հետ շփում ունեցած աշխատակիցների ինքնամեկուսացումը, աշխատատեղը ախտահանվել է: Հետազոտությունը հաստատել է վարակի առկայությունն իքնանմեկուսացված բոլոր 7 աշխատակիցների մոտ: Հիմա նրանք ստացիոնարում են, բժիշկների հսկողության տակ, բոլորի վիճակը կայուն է: Այլ կոնտակնտներ պարզելու ուղղությամբ աշխատանք է տարվում», - նշվում է ԿԲ-ի հայտարարությունում:

Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ վարակված աշխատակիցները գումարի հետ են գործ ունեցել՝ որոնք գտնվել են դրամարկղերում: Բանկի աշխատակիցների 90% տոկոսն այս պահին հեռավար աշխատանքային ռեժիմում է: