COVID-19-ի պատճառով նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ ազատ է արձակվել. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

քհկ

«Հավելումն քիչ առաջ տարածածս տեղեկատվության՝ նշեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակով պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով արդեն իսկ դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեանալու մասին խափանման միջոցը:
Գործընթացը շարունակվում է»,- հավելել է խորհրդականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: