Կոչ ենք անում օժանդակել հաստատված արտակարգ դրության պահանջների կատարմանը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

հայտարարություն

ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով ՀՀ բնակիչներին, մասնավորապես երիտասարդությանը՝ օժանդակել հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պահանջների կատարմանը։

«Ելնելով COVID-19 վիրուսի հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության «Տխրունի» Ուսանողական-Երիտասարդական Միությունը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կոչ է անում Հայաստանի Հանրապետության բնակիչներին, մասնավորապես երիտասարդությանը՝  օժանդակել հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պահանջների կատարմանը, լրջորեն պահպանել հիգիենաի կանոնները, թույլ չտալ շրջապատի այլ անձանց վնասելու սեփական եւ վտանգի տակ դնելու այլոց առողջությունը եւ կյանքի իրավունքը: 
Անկախ  երիտասարդական կազմակերպությունների քաղաքական պատկանելությունից կամ գաղափարական հակումներից՝ ՏՈԵՄ-ը կոչ է անում երիտասարդներին և համայն Հայությանը աջակցել իշխանության իրականացրած քայլերին, համաճարակին  դիմադրել միավորված և համախմբված ջանքերով»,-ասված է հայտարարության մեջ: