18-ամյա երիտասարդը մեքենայի հայելիներ գողանալու համար բերման է ենթարկվել

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

հայելիներ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շրջանակներում տեղեկություններ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Երևանի բնակիչ,18-ամյա երիտասարդը գողացել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված G դասի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերեցին գողացված հայելիները, որոնք վերադարձվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։