ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

Դոմոդեդովո

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ 

«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներին այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում»,- նշված է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հորդորում է մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն:

Ապրիլի 2-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը։Քաղաքացիների մեծ մասը լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։