Այնթապ գյուղի 28-ամյա բնակչի տանը հայտնաբերվել են գազային ատրճանակ և փամփուշտներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ապրիլի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Այնթապ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայում։
Տանը հայտնաբերվեցին «ԻԺ» տիպի գազային ատրճանակ և մոտ 130 տարբեր տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և քրեագիտական փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։