Անգլիայի առաջնությունն անժամկետ հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

․

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: