Կապանի չորս սուպերմարկետների աշխատանքը պարետը վեց ժամով արգելել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ավինյան

Ապրիլի 1-ին և 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա պարետը որոշել է 6 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «Նոր Զովք» ՍՊԸ` ք. Երևան, Ազատության պող. 11.

 2) «Զանգեզուր հասկ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շինարարների 99.

3) «Կապանի հաց» ՍՊԸ՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ․ 9.

 4) «Ռ․ Իսրաելյան» ՍՊԸ՝ ք. Կապան, Հունան Ավետիսյան 10.

5) «Գեղեցիկ Քնար» ՍՊԸ՝ ք. Կապան, Մ. Պապյան 16/Ա:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գերծունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։