Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ռդսերբիա

Այսօր ռուսական երրորդ օդանավն է վայրէջք կատարել Սերբիայում: Այդ կապակցությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի դեմ պայքարում մարդասիրական օգնության համար:

Սերբիային հասցվել է զինծառայողների, այդ թվում ՝ ռազմական բժիշկների, Ռուսաստանի քիմիական ուժերի բանակի մասնագետ վիրուսաբանների, հատուկ բժշկական սարքավորումներ, պաշտպանիչ միջոցներ և 16 միավոր ռազմական տեխնիկա. կնախատեսվի մոտ ապագայում ռազմատրանսպորտային ավիացիայի ևս 11 չվերթ:

ՌԴ-ից երբիա օգնությունը կատարվում է ապրիլի 3-ից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով:

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ Սերբիայում կա կորոնավիրուսի գրանցված 1476 դեպք, որից 39-ը՝ մահվան ելքով: Վիրուսից վերականագնվել է 42 մարդ: