ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
«Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, որը գտնվում է Օրթոպեդիայի ինստիտւոտում»։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, 12-ն ինտենսիվ թերապիա է ստանում։
Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում ցուցադրեց, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։