Հրդեհ՝ Արծվաբերդ գյուղի անասնագոմի տանիքում. կրակը մեկուսացրել են 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

աին

Ապրիլի 3-ին՝ ժամը 16:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզել է, որ Արծվաբերդ գյուղի 14-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:49-ին, մարվել՝ 19:06-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և տանիքում կուտակած մոտ 90 հակ անասնակեր: