Սիրիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

 

երրաշարժ

Սիրիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի եզրագծում՝ Լաթաքիայից 65 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է 20 կմ խորության վրա: Այդ մասին հայտնում է «SANA» գործակալությունը։

Երկրի մակերևույթի տատանումները Լաթաքիայի, Հալեպի, Հոմսի, Տարտուսի և Համայի բնակիչները զգացել են տեղի ժամանակով 21։15-ին։ Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ դեռ չկան: