Հոնկոնգում կատվի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. կենդանին կարանտինում է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

կատու

Հոնկոնգում COVID -19 կորոնավիրուսի նոր տեսակի դրական արդյունք են ցույց տվել կատվի անալիզները։ Այդ մասին հայտնում է կենդանիների առողջության պահպանման Համաշխարհային կազմակերպությունը։

Մարտի 30-ից՝ նրա տիրոջ մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, կենդանին գտնվում է կարանտինում և հատուկ ախտանշաններ չունի։ Ըստ աղբյուրի՝ կենդանին կորոնավիրուսով է վարակվել մարդուց։

Կազմակերպությունը հավելել է, որ կորոնավիրուսով վարակվածների կենդանիները ևս 14 օր կանցնեն մեկուսացման՝ անասնաբույժների հսկողության ներքո:

Նշենք, որ Չինաստանում այս պահին վարակի անկում է նկատվում, այս պահին բուժում է ստանում մոտ 1500 մարդ, վարավածների 94 տոկոսը բուժվել է: