Թրամփն ասել է, թե ինչու չի պատրաստվում դիմակ կրել․Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News       

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով չի պատրաստվում բժշկական դիմակ կրել, քանի որ իր կրածիքով դա չի համապատասխանում ԱՄՆ նախագահի կարգավիճակին։ Այս մասին գրել է Интерфакс-ը:

 «Ես ինձ լավ եմ զգում։ Պարզապես չեմ ուզում դա անել»,- հայտարարել է Թրամփը պատասխանելով հարցին, թե ինչու նա չի պատրաստվում բժշկական դիմակ կրել։

« Գիտեք, նստել Օվալաձև գրասենյակում և դիմակ կրել,  դրանով  ողջունել նախագահների, վարչապետների, արքաների, թագուհիների… նույնիսկ չգիտեմ, դա ինձ համար չէ»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ հնարավոր է փոխի կարծիքը, բայց, հուսով է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «շատ շուտով կավարտվի»: