Վթար՝ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. մեքենան 30 մետր գլորվել հարակից ձորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

վթար

Ապրիլի 3-ին՝ ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել հարակից ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: