Հայաստանում կորոնավիրուսի 34 նոր դեպք է հաստատվել․ վարակակիր է 770 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News    

Հայաստանում ապրիլի 4-ին ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի 34 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 770 է։  Ապաքինվածների թիվը՝ 43 է, փաստացի բուժվողները՝ 720, բացասական թեստերը՝  3477։

Գրանցվել է մահվան 7 դեպք։