Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

արսեն

Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։

«Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», - ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։