Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է ջերմաչափման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News       

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է առողջապահության նախարարության կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը:

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար: