ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է գտնվում ավելի քան 205 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News       

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է գտնվում 205 հազար 612 մարդ, անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան 639 հազար թեստ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Վերջին ամիսներին կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ եղել է մոտ 390 հազար մարդ, ապրիլի 3-ի  դրությամբ նրանց թիվը կազմում է 205 հազար 612։

 Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 4 հազարից ավելին է: Մահացել է 34 մարդ: