COVID-19-ով վարակվածների թիվը հասավ 1.119. 654-ի. Չինաստանը երկրների ցանկում արդեն 6-րդ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը ժամը 14:30-ի դրութմաբ հասել է 1 119 654-ի, մահացածների թիվն անցել է 59 հազարը՝ հասնելով 59238-ի, ապաքինվածների թիվը 232 218 է: Այդ մասին տեղեկանում ենք «Roylab Stats»-ի տեղեկատվաան բազայից:

Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն որտեղ կա ավեի քան 278 հազար հաստատված դեպք կա, որից մահացել է 7403 մարդ:

2-րդ տեղում Իտալիան է, որտեղ կա ավելի քան 119 հազար վարակված, որից 14641 մարդ մահացել է:

3-րդը Իսպանիան է, որտեղ ևս մոտ 119 հազար վարակված կա, որից 11 հազարը մահացել է:

4-րդ տեղում Գերմանիան է, որտեղ վարակված է ավելի քան 91 հազար մարդ, որից 1277-ը մահացել է:

5-րդ-ում Ֆրանսիան է որտեղ կա մոտ 82 հազար վարաված, որից 6507-ը մահացել է: 

6-րդում վարակի էպիկենտրոն Չինաստանն է, որտեղ վարակակիրների թիվը մոտ 81 հազար է որից մահացել է 3226 մարդ:

Նշենք, որ մահացության թվով այս պահին առաջին հորիզոնականում Իտալիան է: