Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադին կարանտինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ալեն

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյբուքյան էջում տեղեկացրել է, որ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներն այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանին մերձակա «Մոլոկովո» հյուրանոցում են: 

«Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն մեր դիվանագետներին և դեսպան Վարդան Տողանյանին»,-գրել է Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ դեռևս ապրիլի 3-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: