Կանոններ՝ ինքնամեկուսացման և մեկուսացման մասին. ոստիկանությունը իրազեկում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղեկացնում է պարետի որոշմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների մասին:

«Պարետի որոշմամբ Հայաստանի ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության կամ իրենց նախընտրության մեկ այլ վայրում՝ այլ անձնանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։

Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև ապրիլի 12-ի ժամը 23։59։ Սահմանափակվում է նաև Հայաստանի մարզերի և Երևանի վարչական սահմանների բնակչության ազատ տեղաշարժը։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովվելու նպատակով ՀՀ ԱԱԾ ու ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։