ՌԴ-ն Հայաստանին կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար թեստեր է տրամադրել. РБК

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

թեստեր

Մինչև գարնան վերջ Ռուսաստանն ԱՊՀ երկրներ լաբորատոր ախտորոշման համար 3065 թեստ հավաքածու կուղարկի, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս կորոնավիրուսի հայտնաբերման մինչև 100 թեստ անցկացնել: Այս ասին ՌԲԿ-ին հայտնել է օպերատիվ շտաբին մոտ կանգնած աղբյուրը, հաստատել Ռուսաստանի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրը փոխանցում է ՌԲԿ-ն:

Մարտին Ռուսաստանն ԱՊՀ երկրներին արդեն 1376 նման հավաքածու է ուղարկել:

Տեղեկատվությունը, որ Ռուսաստանն օգնություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարում լաբորատոր ախտորոշումներ անցկացնելու համար, ՌԲԿ-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ դեսպանության ներկայացուցիչը: «Առողջապահության նախարարության գծով Հայաստանը հայտ էր ուղարկել, և Ռուսաստանն անվճար անհրաժեշտ քանակությամբ թեստեր է ուղարկել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար»,- նշել է նա՝ հավելելով, որ երկկողմ համագործակցությունը այս ոլորտում շարունակվում է: